Հեռախոսահամար
փտր 13, 2024 Նորություններ
Համացանցում ամենից շատ օգտագործվող 10 էջերից մեկը՝ Վիքիպեդիա ազատ հանրագիտարանը հունվարի 15-ին բոլորեց հիմնադրման 23-ամյակը: Այսօր Վիքիպեդիան հասանելի է 326 լեզվով. դրանցից վեց ամենախոշորներն են անգլերեն, սեբուանո (Ֆիլիպինների լեզուներից մեկը), գերմաներեն, ֆրանսերեն, շվեդերեն և հոլանդերեն տարբերակները:
Վիքիպեդիան լայն տարածում ունի նաև համացանցի հայերեն տիրույթում: Վիքիպեդիայի առաջին հայերեն գրառումն արվել է 2003 թվականի հունվարին: Հայաստանի ազգային գրադարանի աշխատակից մի խումբ կամավորներ 2023-ի սեպտեմբերին հանդես եկան հայերեն Վիքիպեդիայում գրադարանային գործի և մատենագիտության թեմաներով հոդվածների ստեղծման և խմբագրման նախաձեռնությամբ: Համագործակցելով «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության որակյալ բովանդակության պատասխանատու Մհեր Բեքարյանի հետ՝ կամավորները հատուկ դասընթացի մասնակցեցին։
Գրադարանի Վիքի-խմբի ուժերով ստեղծվել են «Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային դաշնություն. IFLA» https://shorturl.at/stV15 , «Ազգային գրադարանային շաբաթ» http://surl.li/pkaxh , «Գրադարանավարի մասնագիտական վարքականոններ» https://shorturl.at/oMNRW , «Հակոբ Մեղապարտ (հուշամեդալ)» https://shorturl.at/eQVY9 , «Հրաչյա Կոստիկյան» http://surl.li/pjzqv , «Քնարիկ Կորկոտյան» https://rb.gy/cu46gj , «Նինել Ոսկանյան» http://surl.li/pjzve հոդվածները, բարելավվել են «Հայաստանի ազգային գրադարան» http://surl.li/pjzwi և «Փորձ», «Լումա», «Գործ», «Հյուսիսափայլ» հանդեսների մատենագիտությունների հոդվածները: Գրադարանային գործին վերաբերող հոդվածների ստեղծումը շարունակվում է։ Շուտով հայկական Վիքիպեդիան կհարստանա այս ոլորտի վերաբերյալ բազմաթիվ մասնագիտական հոդվածներով։